Խնկածաղկի օգտակար հատկությունները

Ոչ միայն ժողովրդական, այլև՝ պաշտոնական բժշկության մեջ օգտագործվող սակավաթիվ խոտաբույսերից է խնկածաղիկը: Նրա բուժիչ հատկությունները հայտնի են եղել դեռևս հարյուրամյակներ առաջ, և դրանից պատրաստված դեղերը կիրառվել են բուժիչ և կանխարգելիչ նպատակներով մի շարք հիվանդությունների դեպքում: Բացի այդ, խնկածաղիկը լայն կիրառում ունի կոսմետիկ նպատակներով և խոհանոցում:

Բովանդակություն.

Խնկածաղիկը պարունակում է բազում օգտակար բաղադրիչներ, որոնք կարող են օգնել ձեզ բազմաթիվ հիվանդությունների դեպքում: Այն հարուստ է եթերային յուղերով, աղաղանյութերով, բիոֆլավոնիդով: Պարունակում է նաև վիտամին C:

Խնկածաղկից պատրատսված դեղերը ունեն հետևյալ հատկությունները.

  • հանգստացնող;
  • հակալեղիային;
  • անալգետիկ;
  • հակասեպտիկ;
  • քրտնարտադրող;
  • խորխաբեր:

Խնկածաղիկը լավ է ազդում մարսողական համակարգի վրա: Այն բարելավում է օրգանիզմում նյութափոխանակությունը, բարելավում է մարսողական գործընթացը և մեծացնում է ախորժակը: Բացի այդ, այս բուժիչ բույսը կիրառվում է փորկապության դեպքում:

Ուշադրություն: Տղամարդկանց խորհուրդ չի տրվում օգտագործել խնկածաղիկ երկար ժամանակ, քանի որ այն կարող է առաջացնել իմպոտենիցա:

Խնկածաղկով թեյի կանոնավոր օգտագործումը նպաստում է նյարդային համակարգի բարելավմանը: Այն արդյունավետորեն պայքարում է սթրեսի դեմ, հանդիսանում է լավ միջոց անհանգստության վերացման համար, լավ հանգստացնում է և օգնում է դեպրեսիայի դեպքում: Հանգստացնող հատկությունների շնորհիվ խնկածաղիկը պայքարում է անքնության դեմ:

Կարևոր է: Խնկածաղիկ կարելի է տնկել ու աճեցնել սեփական հողամասում. այն քմահաճ չէ և շատ լավ հարմարվում է:

Քանի որ խնկածաղիկը դրական է ազդում շնչառական օրգանների վրա, այն կիրառվում է բրոնխիտի, տուբերկուլյոզի, թոքաբորբի, հազով և խռպոտությամբ ուղեկցվող բազմաթիվ հարբուխային հիվանդությունների դեպքում: Այս բույսից պատրաստված թեյը շատ արդյունավետ է որպես միջոց՝ իմունիտետի բարձրացման համար: Այն օգտագործվում է մրսածության կանխարգելման համար:

Խնկածաղկի թուրմը արդյունավետ է ստամքոսի և աղիների հիվանդությունների դեպքում, մասնավորապես՝ մետեորիզմի, ստամոքսի խոցի, Իր հակալեղիային հատկությունների շնորհիվ խնկածաղիկը օգտագործվում է դեղնախտի, լյարդի և լեղապարկի հիվանդությունների բուժման մեջ:

Օգտագործելով խնկածաղկի միզամուղ հատկությունները՝ կարելի է հասնել ռևմատիզմի, երիկամների հիվանդության և պոդագրայի(հոդերի ցավոտ բորբոքում) բուժման դրական արդյունքի: Խնկածաղկից պատրաստված դեղերը դրական են ազդում արյունատար համակարգի վրա։ Դրանք կիրառվում են ճնշման նվազեցման նպատակով, աթերոսկլերոզի և հիպերտոնիայի բուժման ժամանակ: Կանանց խորհուրդ է տրվում մենստրուացիայի ժամանակ առատ արյունահոսության դեպքում կիրառել խնկածաղիկ:

Ուշադրություն: Հղիության և կրծքով կերակրման շրջանում կանանց հակացուցված է խնկածաղկի կիրառումը, քանի որ դա պարունակում է վիժման վտանգ:

Մաշկի տարբեր հիվանդությունների բուժման համար, օրինակ՝ ֆուրունկուլ, ալերգիկ ցան, դերմատոզ, օգտագործվում է խնկածաղկի թուրմ՝ թրջոցների տեսքով: Այն արդյունավետ է նաև խոզուկի և դիաթեզի դեպքում:

Խնկածաղիկն ակտիվորեն կիրառվում է կոսմետիկ նպատակներով: Օրինակ՝ այն օգնում է հաղթահարել թեփը, ամրացնում է մազերի կառուցվածքը և նրանց դարձնում է գրավիչ ու ավելի խիտ: Կանայք նշում են նաև խնկածաղկի՝ մազերի աճը արագացնելու ունակությունը: